Կորոնավիրուսի պատճառով հետաձգվում է նաև Աշխարհի ակումբային առաջնությունը

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվում է նաև Աշխարհի ակումբային առաջնությունը

ՖԻՖԱ-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսով պայմանավորված աշխարհի ակումբային առաջնությունը հետաձգվում է, այն կկայանա արդեն 2021 թվականին, նախնական տվյալներով փետրվարի 1- 11-ը։

Նշենք,որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվում է 2000 թվականից: Մրցաշարին մասնակցում են 6 մայրցամաքների ուժեղագույն ակումբներն ու այն հյուրընկալող երկրի լավագույն թիմը: