Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում

Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման:

Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս բարձրագույն կոչման:
«Ոսկե արծիվ» շքանշաները հանձնվեցին նրանց հարազատներին հանդիսավոր պայմաներում»,-գրել է Արշավիր Ղարամյանը։