Ոստիկանությունը՝ «Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկված «թուրքերի» մասին

Ոստիկանությունը՝ «Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկված «թուրքերի» մասին

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել: 

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են: 

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են: 

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել: 

Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»: