Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները WhoScored-ի խորհդանշական հավաքականում են

 Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները  WhoScored-ի խորհդանշական հավաքականում են

Օրերս Հայաստանի հավաքականը Կիպրոսում նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային ու դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի հաղթող և հնարավորություն ստացավ մրցաշարում պայքարը շարունակելու։

 WhoScored վիճակագրական հեղինակավոր պարբերականը ներկայացրել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շաբաթվա խորհրդանշական հավաքականը, որտեղ մեր ընտրանու կազմից հայտնվել են միանգամից հինգ ֆուտբոլստներ։ Այդ ֆուտբոլիստներն են՝  դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանն ու Կամո Հովհաննիսյանը, կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: