Նրանք, ովքեր եղել են Արցախի ԶՈւ-ում, դատապարտվելու են․ հիմա սա սպառնալիք է, թե՞ ոչ

 Նրանք, ովքեր եղել են Արցախի ԶՈւ-ում, դատապարտվելու են․ հիմա սա սպառնալիք է, թե՞ ոչ

«Արցախը մեկուսացված էր, Արցախը դավաճանված էր, Արցախը մենակ էր թողնված։ Այս դեպքում Արցախի ՊԲ-ն ընդամենը շատ կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, որոնք իրենք լուծել են, կատարել են հերոսաբար»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Ոչ միայն նրանք, որոնք մասնակցել են ռազմական գործողություններին, այլեւ նրանք, որոնք Արցախի զինված ուժերում ընդգրկված են եղել եւ կատարել են ինչ-որ խնդիր, նրանք բոլորը որպես ռազմական հանցագործներ Ադրբեջանում դատապարտվելու են, եւ նրանք ներկայացվելու են որպես ռազմական հանցագործություններ կատարողներ: Հիմա մարդիկ ասում են, թե Արցախի բնակչությանը սպառնալիք չկա։ Բա սա ի՞նչ է։ Հենց նոր իմ նշածը եթե սպառնալիք չէ, բա ինչ է»,- հավելեց նա։