Եթե կառավարությունը որոշում կայացնի, ապա ես պատրաստ եմ. Քերոբյանը` Արցախ գնալու մասին

Եթե կառավարությունը որոշում կայացնի, ապա ես պատրաստ եմ. Քերոբյանը` Արցախ գնալու մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց Լաչինի միջանցքի փակ լինելու մասին` ասելով, թե կառավարությունն ամեն ինչ անում է, բոլոր ռեսուրսներն օգտագործում է, որ միջանցքը օր առաջ բացվի:

«Մենք, գիտեք, ձեռնարկում ենք բոլոր հնարավոր, բայց խաղաղ միջոցները, որպեսզի հարցը լուծվի, որովհետև որևէ պոտենցիալ ուժային լուծման մեջ չենք տեսնում»,-ասաց Քերոբյանը` նշելով, որ երկու շաբաթ առաջ էլ ինքն է Բեռլինում բարձրացրել Լաչինի միջանցքի հարցը:

Hraparak.am-ը նկատեց, որ եթե Ադրբեջանն ասում է` ճանապարհը բաց է, ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը պատվիրակություն չի ձևավորում ու գնում Արցախ` փորձելով անցնել Ադրբեջանի կողմից «չփակված» Լաչինի միջանցքով:

Հարցրինք` եթե այդպիսի պատվիրակություն ձևավորվի, ինքը պատրա՞ստ է դրա կազմում գնալ Արցախ: Ի պատասխան` Քերոբյանն ասաց, որ եթե այդպիսի պատվիրակություն ձևսվորվի, ինքը հաստատ կգնա:

«Եթե կառավարությունը որոշում կայացնի, ապա ես պատրաստ եմ»,-ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում