2020 թվականին ամենաշատ տպավորած ֆիլմերը

2020 թվականին ամենաշատ տպավորած ֆիլմերը

Վերջին մի քանի տասնամյակներում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար խնդրահարույց ու արտառոց դարձած 2020 թվականը, պարզվում է՝  այնքան էլ վատ չի եղել կինեմատոգրաֆի համար, չնայած նրան, որ Հոլիվուդը շտապեց նախորդ տարվա համար ծրագրված բոլոր բլոկբաստերները տեղափոխել անորոշ ապագա, իսկ շատ հեղինակավոր կինոփառատոններ կամ անցան առցանց ռեժիմի, կամ, առհասարակ չեղարկվեցին, ինչպես Կաննինը, իսկ կինովարձույթն էլ  ողջ աշխարհով մեկ  բախվելով համավարակին՝ պարզապես խորտակվեց։Բայց պարզվում է՝ անգամ այս բարդ պայմաններում կինոն, հատկապես՝ հավերժական թեմաների մասին, շարունակվել է ստեղծվել ու գտնել իր ճանապարհը դեպի հեռուստադիտողը։ «Лента.ру» -ի մշակութային հավելվածը ընտրել է 2020 թվականին ամենաշատ տպավորած ֆիլմերի ցանկը։

Դրանք են՝

Ռեժիսոր Էմի Սայմեցի «Նա կմահանա վաղը» ֆիլմը։

Հեղինակը գրում է․«Չկա ավելի վախենալու բան, քան պրկման եզրին հասած խառնված հույզերը, որոնք կան Էմի Սայմեցի հալյուցինոգեն, հիստերիկ  ելևէջներով գերող ու պարզվում է ՝ վարակիչ այս ֆիլմում։ Բառացի․ ֆիլմը պատմում է խորհրդավոր ու մահացու մի վիրուսի մասին, որի առաջին ախտանիշն այն է, որ մարդը հանկարծահաս ու անբացատրելի կերպով տեղեկանում է իր մոտալուտ, խիստ մոտալուտ վախճանի մասին։ Սայմեց ռեժիսորը ակտուալ է եղել միշտ, բայց այս ֆիլմը 2020 թվականի իրողությունների համար հասկանալի է առավել, քան երբևէ։
 
Կոմեդիայի պերֆորմանսի վարպետ ՈուիկլՖեռելի «Եվրատեսիլ երաժշտական մրցույթ․ Fire Saga խմբի պատմություն» ֆիլմը։

Այն ռուսական անձնագրով ու կոսմոպոլիտի հոգով  «երկնագույն» բարձրաշխարհիկ տղամարդու, էլֆ-մարդասպանների միջամտության և վերջապես՝ առնանդամի մասին ժողովրդական երգի մասին է։ Տարօրինակ տարում՝ տարօրինակ տեսարաններ։

Նոբուխիկո Օբայասիի «Կինեմատոգրաֆի լաբիրինթներ» ֆիլմը։  Երեք երիտասարդ մտնում են գրեթե դատարկ, փակվելու պատրաստ կինոթատրոն, որտեղ որպես հրաժեշտ ընթանում է ռազմական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն և հանկարծ ինչ-որ մոգականությամբ կինեմատոգրաֆի տարածքը փոխակերպվում է Պատմության մի հսկայածավալ ճակատի։ Քաոսը, ողբերգությունը, մարդկային հոգու սարսափը  «Կինեմատոգրաֆի լաբիրինթներում» կայուն դրևսևորումներ են ստանում ռեժիսորի ազատ մտածողության ոճի և սյուրռեալիզմի միջոցով։ Կինոյի մեծ հումանիստ Օբայասին ինքը քաղցկեղից մահացավ 2020 թվականին։

Վավերագիր-ռեժիսոր Կիրսթեն Ջոնսոնի «Դիկ Ջոնսոնը մեռած է» ֆիլմը, որի ստեղծման հիմնական ազդակը և թեման եղել է մահը․ նրա հայր Դիկ Ջոնսի մոտ ախտորոշվել է դեմենցիա, նա օր օրի հալվում է և ստիպված է լինում տեղափոխվել դստեր՝ ֆիլմի ռեժիսորի մոտ։ Այս տխուր իրավիճակը Ջոնսոնը փոխակերպում է իր կենսահաստատ էներգիայով լի օրիգինալ կինոյի, որի առանցքային տեսարանները հոր մոտալուտ մահվան և անգամ՝ նրա հանդերձյալ կյանքի տեսարաններն են։ Մահը սարսափեկի չէ, բայց, այնուամենայնիվ, Դիկը թող մի քիչ էլ ապրի։

«Երբեք, հազվադեպ, երբեմն, միշտ» ֆիլմը։ Ժամանակակից աշխարհը ցնցող ընդհանրապես ու մեդիա ու ժամանցային ոլորտը մասնավորապես ցնցող  գենդերային պատերազմների համատեքստում Էլիզա Հիթմանի՝ կոնյուկտուրայինի տպավորություն թողնող այս ֆիլմը պատմում է փենսիլվանիացի ավագ դպրոցի հղի աշակերտուհու երկար ու դժվարին ճանապարհոդրության մասին դեպի Նյո Յորքի հղիության ընդհատման կենտրոն։ Այստեղ, ի տարբերություն, Փենսիլվանիայի, հղիության ընդհատման համար չի պահանջվում աղջկա ծնողների թույլտվությունը։
 
2020 թ․ տպավորած ֆիլմերից են նաև Գարեթ Բրեդլիի «Ժամանակ», Ռզայի «Գլխատողների քաղաքը», Ջոննի Տոյի«Երազանքի մրցավազքում», Չայթան Թախմանեի  «Աշակերտը»  և այլ ֆիլմեր։