Ովքե՞ր են հայտնիներից հեռացել 2020-ին

Ովքե՞ր են հայտնիներից հեռացել 2020-ին

2020 թվականին հազարավոր հայ երիտասարդներ զոհվեցին, մոտ երկու տասնյակ էլ մահացան կորոնավիրուսից։ Նախորդ տարի Հայաստանում և աշխարհում կյանքից հեռացան նաև բազմաթիվ հայտնիներ։

Դեկտեմբերի 31-ին կյանքից հեռացավ ֆրանսիական կինոյի և թատրոնի հայտնի դերասան Ռոբեր Օսեյնը,  ռուսաստանյան հանճարեղ  դերասաններ Արմեն Ջիգարխանյանն ու Վալենտին Գաֆտը, տաղանդավոր երգիծաբան Միխաիլ Ժվանեցկին,  ֆրանսիական լեգենդար «Կարդեն» նորաձևության տան հիմնադիր Պիեռ Կարդենը՝ 98 տարեկանում, «Արարատ-73» ակումբի  լեգենդար ֆուտբոլիստ, Մյունխենի 1972 թ․ամառային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արկադի Անդրեասյանը, ռուսական և սովետական անվանի դերասան, սցենարիստ ու ռեժիսոր Նիկոլայ Գուբենկոն,  տաղանդավոր դերասան Վիկտոր Պրոսկուրինը,ռուս բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս ու քաղաքական գործիչ էդուարդ Լիմոնովը, սովետական և ռուսական կինոյի դերասանուհի Իննա Մակարովան, ԽՍՀՄ նախկին պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը, սովետական լեգենդար հոկեյիստ, աշխարհի եռակի չեմպիոն Ալեքսանդր Սկվորցովը,

«Կապրենք մինչև երկուշաբթի» ֆիլմից հայտնի Իրինա Պեչերնիկովան, խորհրդային և ուկրիաինական երգչուհի, «Ֆրիստայլ» խմբի անդամ Նինա Կիրսոն, ռուս դերասան Բորիս Կլյուևը,
WBC վարկածով բռնցաքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Ռենդել Ֆրենկին, «Մաունթեն» ռոք-խմբի անդամ, կիթառահար, հեղինակային երգի կատարող Ոուեսք Լեսլին,1960 թվականի «միսս Աշխարհ»-ի հաղթող  մեքսիկուհի Նորմա Կապալյին, 90 տարեկանում՝  հայտնի ջազ երաժիշտ Կլոդ Բոլինգը՝ Փարիզի «Սեն Կլու» հիվանդանոցում։

Ամանողբերգական իրադարձություններից էր «LA Lakers» -ի ամենահանրաճանաչ բասկետբոլիստ Կոբի Բրայանտը՝ զոհվելով ավիավթարից․ ուղղաթիռը, որում նաև Կոբիի 13-ամյա դուստր Ջիաննան ու մի քանի այլ ուղևորներ էին, կործանվեց  Լոս Անջելեսի մոտ։ 2020 թվականի փետրվարի 6-ին մահացավ նաև Հոլիվուդի ոսկեդարի ներկայացուցիչ համարվող, օսկարակիր դերասան  Քըրք Դուգլասը՝104 տարեկանում։ 2020-ի փետրվարին կյանքից հեռացավ նաև «Սոված խաղեր»-ում ու «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմերում նկարահանված դերասանուհի Լինն Քոհենը։

2020 թվականին մահացավ նաև ՀՀ երրորդ նախագահի կին, ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։