Ինձ պես գայլը քեզ նմանի համար չէ․ Շակիրան Պիկեին ուղղված երգ է թողարկել

Ինձ պես գայլը քեզ նմանի համար չէ․ Շակիրան Պիկեին ուղղված երգ է թողարկել

Կոլումբացի երգչուհի Շակիրան երգ է թողարկել նախկին ամուսնու՝ Ժերար Պիկեից բաժանման մասին, գրում է Billboard-ը:

Երգի տեքստում խոսքեր կան՝ ուղղված իսպանացի ֆուտբոլիստ Պիկեին:

««Դու պնդում էիր, որ չեմպիոն ես, բայց երբ ինձ պետք էիր, դու ցույց տվեցիր քո վատագույն տարբերակը»,

«Ես չեմ վերադառնա քեզ մոտ, նույնիսկ եթե դու լաց լինես ու աղերսես»,

«Ինձ պես գայլը քեզ նմանի համար չէ»,

«Դու փոխեցիր Ferrari-ն Twingo-ի հետ, փոխեցիր Rolex-ը Casio-ի հետ»»,- ասվում է Շակիրայի նոր երգում։

Պիկեն ու Շակիրան բաժանվել են 2022-ի ամռանը։