«Հրապարակ». Արտակարգ դրությունը չի ազդի ԱԺ-ի աշխատանքների վրա

«Հրապարակ». Արտակարգ դրությունը չի ազդի ԱԺ-ի աշխատանքների վրա

Նախօրեին թեպետ արտակարգ դրություն հայտարարվեց, եւ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը երկիրն ապրելու է արտակարգ դրության ռեժիմով, ու հատկապես արգելվելու են զանգվածային միջոցառումները, առավելագույն չափը մարդկանց կուտակումների 20 մարդուց ոչ ավելի պետք է լինի, սակայն մի շարք հաստատություններ կաշխատեն բնականոն հունով, թեեւ արտակարգ ռեժիմով, այդ թվում՝ Ազգային ժողովը: Սահմանադրության համաձայն, ԱԺ-ն շարունակում է գործել ամբողջ լիազորությունների շրջանակներում։ Եվ դրանով պայմանավորված՝ երեկ մշտական հանձնաժողովների նիստեր են անցկացվել, իսկ մարտի 23-ին էլ նշանակված է հերթական քառօրյան: Այդուհանդերձ, ԱԺ-ից մեզ հայտնեցին, որ կպահպանվեն իրավիճակից բխող բոլոր վարքականոնները՝ ջերմաչափում, դիմակների կրում եւ այլն: