«Հրապարակ». Հիվանդանոցները ավելի կազմակերպված են դարձել

«Հրապարակ». Հիվանդանոցները ավելի կազմակերպված են դարձել

Ինչպես տեղեկացրեց երեւանյան մեծ հիվանդանոցներից մեկի մեր աղբյուրը` երեկվանից թե՛ հիվանդանոցների անձնակազմը, թե՛ հիվանդները «մի տեսակ ավելի կազմակերպված են դարձել»: Արտակարգ դրությո՞ւնն է պատճառը։ «Կարծում եմ՝ այո»: Հիվանդների հոսքն ավելացե՞լ է։ «Չէ` սովորականի նման, ջերմող հիվանդների քանակը ո՛չ ավելացել է, ո՛չ շատացել է` լրիվ անկեղծ եմ ասում»։ Ի դեպ, ինֆեկցիոնից «Գրիգոր Լուսավորիչ» տեղափոխված հիվանդները, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, արդեն իսկ դուրս են գրվել` կայուն վիճակով: Խոսակցություններ կային արհեստական շնչառության ապարատների պակասի հետ կապված։ «Այս պահին նման բան չկա. ամեն օր այդ խնդիրը հաշվառման տակ է»: