Թրամփը համբուրել է առանց թույլտվության

Թրամփը համբուրել է առանց թույլտվության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին աշխատակցուհի Ալվա Ջոնսոնը հայտարարել է, որ նախագահ Թրամթը 2016-ի նախընտրական արշավի ժամանակ, առանց թույլտվություն հարցնելու, միտինգից առաջ համբուրել է իրեն։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Ջոնսոնը հայց է ներկայացրել, իսկ Սպիտակ տունն էլ շտապել է հերքել մեղադրանքները։

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Ջոնսոնի մեղադրանքները «անզեն աչքով» նույնիսկ անհեթեթ են։ Սանդերսը ասել է, որ նման բան չի եղել եւ վստահության արժանի ականատեսները հայտարարում են, որ դա կեղծիք է։ Սակայն Ջոնսոնը, որ չորս երեխայի մայր է, մեղադրել է Թրամփի շտաբին խտրականության մեջ՝ ասելով, որ իրեն ավելի քիչ են վճարել կատարած աշխատանքի դիմաց, քան իր գործընկեր տղամարդկանց։