Ամերիկյան ռազմական հածանավը մուտք է գործել Օդեսայի նավահանգիստ

Ամերիկյան ռազմական հածանավը մուտք է գործել Օդեսայի նավահանգիստ

Ամերիկյան USS Donald Cook, (DDG75) ռազմական ավիակիր հածանավը մուտք է գործել Օդեսայի նավահանգիստ։ Այս մասին հայտնում է «Բրիզ» հեռուստառադիոընկերությունը։ Հածանավը կմնա Օդեսայում երեք օր։ Այցը ուկրաինա-ամերիկյան երկկողմ գործակցության շրջանակում է։

Նավը Սեւ ծովի ջրերն սկսել է ակոսել դեռ փետրվարի 19-ին եւ մինչ Ուկրաինա ուղեւորվելը մասնակցել է թուրքական նավատորմի հետ համատեղ զորախաղերի։

Հիշեցնենք, որ նավը մշտապես կայանում է Իսպանիայի Ռոտա քաղաքի ամերիկյան ռազմածովային բազայում։