Բոլիվիայի նախագահը չի բացառել, որ Մադուրոյին կարող են սպանել

Բոլիվիայի նախագահը չի բացառել, որ Մադուրոյին կարող են սպանել

Բոլիվիայի նախագահ էվո Մորալեսը հայտարարել է, որ ամենեւին չի բացառվում, որ իր վենեսուելացի գործընկեր Նիկոլաս Մադուրոյին սպանեն։ Այս մասին հայտնում է ABI լրատվական գործակալությունը։ «Այն բանից հետո, ինչ նրանք՝ ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները անհաջողության են մատնվել, ինչ են նրանք հիմա ասում։ Պոմպեոն ասում է, որ Մադուրոյին մի քանի օր է մնացել։ Անցյալ գիշեր էլ ամերիկացի սենատորներից մեկն հայտարարել էր, որ Մադուրոն պետք է սպանվի»,- ասել էր նախագահ Մորալեսը։ Նա նկատել է, որ եթե Մադուրոյի հետ ինչ որ բան լինի, ապա դրա պատասխանատուները կլինեն Մայք Պոմպեոն եւ սենատոր Մարկ Ռուբիոն։