Ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը

Ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը

ԻՊ ահաբեկչական ծայրահեղական կազմակերպությունը հայտարարել է, որ ստանձնում է Ռուսաստանի Մագնիտագորսկ քաղաքում բնակելի շենքի պայթյունի պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է SITE Intelligence Group կայքը, որը մասնագիտացած է ահաբեկչական խմբավորումների համացանցային ակտիվության ուսումնասիրությամբ։ Կայքի վերլուծաբանները նշել են, որ ԻՊ կողմից հրապարակվող թերթերից մեկում նմանատիպ հոդված է լույս տեսել, որտեղ ասվում է, որ «Իսլամական պետությունը» ստանձնում է պայթյունի պատասխանատվությունը Մագնիտագորսկի պայթյունի, որը 37 մարդու մահվան պատճառ է դարձել։