Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում

 Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«90-ականների հոտն է փչում... Իշխանությունն ու նրա քարոզչամեքենան ՀՅԴ-ին վերաբերվում է հենց այնպես, ինչպես 90-ականներին էր վերաբերվում իշխանությունը: Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում:

Այդ տարիներին իրավապաշտպանությամբ զբաղված մարդիկ մասնավոր զրույցներում շատ վտանգավոր ազդակներ են հաղորդում: Կանգ առնելու ժամանակն ուշացնում ենք...»