Հայրը վայբերով էր մասնակցում տղայի բանակի քեֆին. զոհված հերոսներից մեկը

Հայրը վայբերով էր մասնակցում տղայի բանակի քեֆին. զոհված հերոսներից մեկը

Օգտատեր Ջավահիր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էրիկ Տիրանի Հովսեփյան 2002թ․ Արմավիրի մարզ,գ․Հացիկ : ՌԴ-ում ծնողներին թողել եկել էր Հայաստան, որ բանակ զորակոչվի։

Կարդացի այս անունը ու մարմնովս սրսրուռ անցավ․․,հիշեցի 05,08,2020թ  նկարահանումս, բանակի քեֆ էի նկարում․․․:Հետաքրքրվեցի ու սրտի խորը կսկիծով իմացա , որ նույն տղան է․․:Եկավ Ռուսաստանից, գնաց եկեղեցի, օրհնվեց, մատաղ արեցին ու լավ քեֆ և երեք քրոջ մինուճար եղբորը ճանապարհեցին բանակ:Հիշում եմ' հայրը  վայբերով էր մասնակցում տղայի բանակի քեֆին ոՒ հատուկ խմեց ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԵՆԱՑԸ․․․:Արցունքները կոկորդս խեղդում են, երանի ես նկարած չլինեի բանակի քեֆը․․․: Ու այսպես քանի  տան օջախ մարեց անիծյալ պատերազմը։Ցավակցում եմ Էրիկի հարազատներին,նա կենդանի է ու նրան բոլորի պես միշտ հիշելու են․․.