Պուտինը՝ Բայդենին սպասելիս

Պուտինը՝ Բայդենին սպասելիս

Տանս սպորտդահլիճում որոշել էի տատամի տեղադրել: Նախքան առևտրի օբյեկտներ այցելելը, որոշեցի ինչ-որ պրեստիժ դահլիճում տեսնել, թե որ ֆիրմայի տատամին է իրեն լավ դրսևորել: Եվ, ահա, այս տեսարանը տեսա ու քարացա: Ի՞նչ է անում Պուտինն այստեղ: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես <շրջա-պատեցին> ինձ: Դա տեսնելով, Պուտինը կարգադրեց, որ ինձ մոտ թողնեն: Մոտեցա, ինչպես հարկն է, ինչպես ընդունված է տատամի վրա, ողջունեցի: 

Հարցրեց. «Доктор Варданян, дорогой, каким ветром Вас сюда занесло?»
«Попутным, Владимир Владимирович, попутным» - հազիվ լսելի ձայով պա-տասխանեցի ես: Հետո հարցրեց, թե տնեցիք ինչպես են: Դրանից մի քիչ սիրտ առա, գոտեպնդվեցի:
«А, Вы, дорогой Владимир Владимирович, Вы кого-то ждете?- համարձակվեցի հարցնել:
«Да, Джо Байден должен подойти. Наши проблемы будем решать на татами»- պատասխանեց նա:
«Карабахскую проблему тоже?»- վախվորած հարցրի ես:
«Берите шире - проблему Кавказа, но в первую очередь решим, что делать с Карабахом» - մտահոգ պատասխանեց նա:
«А почему не раньше, почему войну-то затеяли?» - արդեն դուխով ու մուննաթով հարցրեցի ես:
«Да это ни я и Джо тут ни причем. Этот Ильхам, забօдай его комар, уперся как карабахский ишак и затеял всю эту заваруху. А мы с Джо, видите-ли, будем разгребать все это»- դառնությամբ ու հիասթափված ասաց նա: Հետո շարունակեց.
«Был-бы жив Гейдар Алиевич, задрал - бы ему уши, да и всыпал-бы ему ремнем, куда надо. Да, он мудрый был человек».

Հիշելով, թե ինչի համար եմ հայտնվել այդ դահլիճում, հարցրի.
«Владимир Владимирович, а на счет татами что скажете? Я имею ввиду качество, комфортность, ну другие характеристики».
«Рекомендую»- կարճ կապեց ու ոտքի կանգնելով, ոգևորված բացականչեց. «Джо, дорогой! Перодевайся и выходи на татами». 

Ես հայտնվեցի հիպնոսի մեջ. Ջո Բայդենն էր: Գլխապատառ դուրս թռա դահլիճից, չհասցնելով հաջողություն մաղթել: Բայց ու՞մ պետք է հաղթանակ ցանկանայի, Բայդենի՞ն, թե Պուտինի՞ն: Այ քեզ գլուխկոտրուկ…

Հ.Գ. Հնագույն ժամանակներում իրոք գոյություն ուներ ավանդույթ, ըստ որի, կանխելու համար հազարավոր զոհերը, հակամարտող երկրների թագավորները մենամարտի էին դուրս գալիս: Փաստորեն, առանց գործադրելու բանակները, առանց արյունալի ճակատամարտի, երբեմն իրենք էին զոհվում, բայց որոշվում էր, թե որ երկիրն է հաղթողը: Երևում է՝ Պուտինն ու Բայդենը որոշել են վերականգնել բարի ավանդույթները:

Գագիկ Վարդանյան