Էս լեյտենանտ Շմիդտի զավակ մարզպետները Շիրակի գյուղատնտեսությունը ոչնչացրել են

Էս լեյտենանտ Շմիդտի զավակ մարզպետները Շիրակի գյուղատնտեսությունը ոչնչացրել են

Հրաչ Բերբերյանը արդեն մի քանի օր է բարձրաձայնում է այն մասին, որ Շիրակի տարածաշրջանում գյուղատնտեսությունը «վարի է գնում»։ Հենց երեկ Բերբերյանը եղել է Ախուրյանի տարածաշրջանում, որտեղ ֆերմերները նախ փորձել են ճանապարհ փակել, հետո որոշել են գնալ մարզպետարան։

Հիշեցնենք, որ Ախուրյանի տարածաշրջանի գյուղերի 90 տոկոսն ապահովող  Արփի լճի 100 միլիոն մի խորանարդ մետր ջրից լճում մնացել է 8 միլիոն խորանարդ մետր, քանի որ մոտ երկու ամիս է՝ ինչ-որ մարդիկ բացել են ջրամբարի փականները ու ջուրն անարգել հոսում է դեպի Ախուրյանի ջրամբար։ Հրաչ Բերբերյանն ասում է․․«Եթե էդ լիճը չլինի,Շիրակի մարզում գյուղատնտեսության մասին խոսելն անիմաստ է»։ Իսկ լճի վիճակը նկարագրեց այսպես՝ մոտ 1 կիլոմետր ոտքով կարելի է քայլել լճով մեկ։ Հրաչ Բերբերյանն ասում է, որ խախտվել է տարածաշրջանի ողջ էկոլոգիան, թռչունների թիվն է փոխվել ու նա զարմանում է, որ Շրջակա միջավայրի նախագահը «հանգիստ նստած է»։  

-Պարոն Բերբերյան, փականները բացողներն ովքե՞ր են։ 
 

- ՋՕ համակարգի աշխատողներ, որոնք այսօր ենթարկվում են Տարածքային կառավարման նախարարությանը։ Նախարարն էլ էնքան լավ է աշխատել, որ հիմա էլ գնացել է, շտաբն է ղեկավարում «այո»,«ոչ»-ի։

-Բայց չե՞ք դիմել նախարարոթյուն, Պապիկյանին։

-Բայց ի՞նչ դիմեմ, էդ մարդն արձակուրդի մեջ է․․․ իրենց արածն ա, երեկ չէ առաջին օրը նոր էդ փականները, գյուղացիներն ինձ ասացին՝ վերանորոգել են, բայց չեն վերանորոգել, փակել են։ Ու երկու ամիս ջուր են տալիս ո՞ւմ՝ թուրքերին։ Ուրեմն՝ մեր կառավարությունում թուրք էլ կա։ Գրեք՝ Ախուրյանի ջրամբարի 50 տոկոսը գնում ա Թուրքիա։

-Դե առաջ էլ էր գնում, այնպես չէ, որ նոր է։

-Առաջ 60/40 էր, 60 Թուրքիայինը, 40՝ մերը,  հիմա 50/50 է։ Ինչևէ, հիմա լճում ջուր չկա, հիմա սպասենք ձնհալի։ Բայց արդյո՞ք ձնհալը կբերի էդ 100 միլիոնը։ Իհարկե, չի բերի։ Ու էսօր Շիրակի մարզում գյուղատնտեսությունը ոչ թե վտանգված է, այլ հատուկ ընենց են արել, որ ոչնչացնեն։ Եվ՝ գյուղացիները հարցնում են, մեկը սերմնացու է ձեռք բերել, մեկը վարել է, ցանել, ծախսեր են արել, հիմա հարցնում են՝ ցանե՞նք, թե չէ, մարզպետը չի ամաչում, ասում ա՝ դուք գիտեք, ինձ 2-3 օր ժամանակ տվեք, ասեմ։ Մենք էս լեյտենանտ Շմիդտի տղաների ձեռքը ք․․․ ենք ընկել։ Մենակ Շիրակում չէ․ և՛ Արարատյան դաշտում, և ՛ Գեղարքունիքում։ Լավ, ինչքան կարելի է, էս լեյտենանտ Շմիդտի տղաներին բերել են, դրել պաշտոնների։ Նախարարներ․․․․ էն մեկը ոնց որ հոկտեմբերիկ լինի, կառավարությունում տարբեր դեմքեր կան՝ մեկը պիոներ է, մեկը հոկտեմբերիկ։Կա էլի։