Պրետենզիաներ չկան

Պրետենզիաներ չկան

Մեր տեղեկություններով՝ Մանկավարժական համալսարանում ԿԳՄՍ նախարարությունն աուդիտ է իրականացրել, եւ չարաշահումներ են հայտնաբերվել։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ նախարարությունը դեռեւս լռում է դրա վերաբերյալ։

Հիշեցնենք․ այս տարվա օգոստոսից ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այլեւս չի պաշտոնավարում, լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, այժմ ռեկտորի ԺՊ-ն Աշոտ Խոյեցյանն է, որը պայքարում է ռեկտոր ընտրվելու համար։ Ռուբեն Միրզախանյանը մեզ ասաց, թե չգիտի՝ համալսարանում աուդիտ եղե՞լ է, թե՞ ոչ, չի էլ լսել։

«Ուրիշ բան է եղել՝ 2019-ին վարչապետին կից վերահսկողական ծառայությունը  ստուգումներ է իրականացրել, ընդ որում, ոչ միայն մանկավարժականում, այլ նաեւ մի շարք բուհերում»։ Ի՞նչ է հայտնաբերվել։

«Ըստ տեղեկանքի՝ կային որոշակի խախտումներ, օրինակ՝ մաքրուհիների հետ կապված։ Որից հետո մանրամասն գրություն է եղել Քննչական կոմիտեի կողմից, եւ 1-1,5 տարի հետո գործը կարճվել է։ Ես որոշ ժամանակ առաջ գրություն եմ ստացել քննչական մարմնից, որ որեւէ տեսակի պրետենզիաներ չկան, եւ ամեն ինչ կարճված է»։