Կորոնավիրուսային համավարակի պատճառով բանտերից ազատ են արձակվել 15 հազար կալանավոր

Կորոնավիրուսային համավարակի պատճառով բանտերից ազատ են արձակվել 15 հազար կալանավոր

Մարտի 17-հունիսի 22 ընկած ժամանակահատվածում, պայմանավորված կորոնավիրուսային իրադրության հետ, բանտերից ազատ են արձակվել 15 322 կալանավոր։ Այս մասին հայտնում է Philippine Star-ը, վկայակոչելով այդ երկրի ՆԳ նախարարության հրապարակած տվյալները։

Ազատ արձակված կալանավորները հիմնականում տարեցներ են, որոնք թեթեւ հանցանքներ են իրականացրել եւ որոնց համար կիրառելի էր գրավի դիմաց ազատ արձակումը։

Նշվում է, որ Ֆիլիպիններում բանտերը գերբեռնված են, ինչը գործնականում անհնար է դարձնում բանտարկյալների միջեւ սոցիալական հեռավորության պահպանումը եւ բանտարկյալների կողմից հիգիենայի կանոնների պահպանումը։ Ֆիլիպինյան բանտերում կա 783 կորոնավիրուսով վարակման դեպք։ Ընդ որում, բանտային աշխատողների շրջանում էլ ֆիքսվել է կորոնավիրուսով վարակման 135 դեպք։