Սա ողբերգություն է․ ՔՊ-ական որոշներ կարող են Ադրբեջանի ԱԳՆ-ում գործի անցնել

 Սա ողբերգություն է․ ՔՊ-ական որոշներ կարող են Ադրբեջանի ԱԳՆ-ում գործի անցնել

Ողբերգություն է, երբ որ երկրիդ բարձրաստիճան պաշտոնյաններն ու իշխող մեծամասնության ներկայացուցիչները փորձում են հիմնավորել, որ Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող տարածքները ադրբեջանական են։ Սրանից բխեցնելով պետք է շատ հստակ ասել, որ եթե տեղի ունենան ռազմական գործողություններ կամ հարձակում Ադրբեջանի կողմից, պիտի ֆիքսել, որ դրա հրահրողն ու դա լեգիտմացնողն այսօրվա քաղաքական մեծամասնությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Իրենք Ադրբեջանին սպասարկող հիմքեր են անընդհատ փորձում մեջտեղ բերել, բայց ոչ հայկական։ Ադրբեջանի արտգործնախարարությունը, օրինակ, կարող է հաստիքների կրճատում անել ու այստեղից ՔՊ-ական որոշների գործի ընդունի, որովհետև նրանք շատ փայլուն կերպով նրանց շահերը պաշտպանում են»,- ասաց նա։