ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրը իր զենքերի որակի հարցով համապատասխան եզրահանգումներ կանի

ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրը իր զենքերի որակի հարցով համապատասխան եզրահանգումներ կանի

Արցախի պաշտպանության բանակը հիանալի թիրախ է դարձել ադրբեջանական բարձրտեխնոլոգիական անօդաչու թռչոք սարքերի համար։ Այս մասին գրել է ռուսաստանյան «Звезда»-ն։

«Ժամանակակից տանկերը որոշ առումներով ավելի խոցելի են, քան Երկրորդ համաշխարհայինի ժամանակների  զրահատեխնիկան, քանի որ ավելացել է սպառնալիքների թիվն ու բնույթը։ Լեռնային Ղարաբաղում օրերս ավարտված պատերազմը  սա մեծ հաջողությամբ ի ցույց դրեց », -գրել է պարբերականը։

Համաձայն լրատվամիջոցի՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը «այս պատերազմի արդյունքներով համապատասխան եզրահանգումներ կանի»։

Մասնավորապես, նշվում է, որТ-72Б3М и Т-80БВМ  տանկերի վրա ծրագրում են տեղադրել «Арена-М»-ի ու այլ լրացուցիչ արգելակող ակտիվ համակարգեր՝ տանկի կոշտ կորպուսում՝ երկու կողմերից։

Ինչպես նաև՝ մեծացնել մեքենաների կենսունակությունը էլեկտրամագնիտային և տեղային ավտոմատ ու բազմակի հակահրդեհային համակարգերի շնորհիվ»։

Հոկտեմբեր ամսին ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպատովը մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղյան պատերազմը՝ հայտարարել է, որ «տանկերն իրենք իրենցով կենսունակ են», բայց իրենց ընթացիկ վիճակում միանգամայն անպաշտպան են ժամանակակից ԱԹՍ-ների առաջ։