Вы знаете, Кипиани интеллигентный футболист. Владеет английским языком

Вы знаете, Кипиани интеллигентный футболист. Владеет английским языком

Այս խոսքերը, եթե հիշողությունս չի դավաճանում, ֆուտբոլային հրաշալի մեկնաբան Օզերովին են պատկանում, որը նա ասել է Թբիլիսիի «Դինամո» ակումբի տաղանդավոր ֆուտբոլիստ, ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի անդամ Դավիթ Ղիփիանիի մասին: 2000 ականների կեսերին հյուր ունեի Ֆրանսիայից, Ֆրանսիայի առեւտրի պալատներից մեկի տնօրենն էր: 2007-ի մի երեկո, ըմբոշխնելով հայկական կոնյակի բույրն ու համը, զրուցում էինք հետխորհրդային տարած­քում տեղի ունեցած համակարգային փոփոխություններից: Իմ գործընկերը, չգիտես ինչու, սկսեց խոսել դեմոկրատիայի եւ խոսքի ազատութ­յան կարեւորությունից, որոնք, իր կարծիքով, արդեն հաս­տատ­վել էին նաեւ Հայաստանում ու հարցրեց. «Լավ է, չէ՞»: Ես սկսեցի բացատրել, որ խոսքի ազա­տութ­յունը, որը ենթադրում է երկրի ղե­կավարների հասցեին վիրավորանքների ու նման բաների ազատություն, ես չեմ ընդունում, պետք է զուսպ լինել: Իսկ եթե երկրի ղեկավարը չի արդարացրել ժողովրդի սպասելիքները, ապա նրան պետք է դեն նետել ընտրությունների միջոցով:

Բայց հիմա, նկատի ունենալով ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ սառ­նասիրտ վարքագիծը, դավաճանելով իմ համոզմունքներին, առանց որեւէ վիրա­վորանքի օգտվեմ խոսքի ազա­տության ընձեռած հնարա­վորությունից: Այնուամենայնիվ, Օզերովի բառերով, արձանագրենք, որ մեր երկրի նախագահը интеллигентный человек․ владеет английским языком, ոնց որ թե գիտնական է եւ «особо приближенный к британс­кому двору», այն արքունիքին, որը թուրքերին գերադասում է հայերից:

Փաստորեն, ստացվում է, որ «միջազգային հանրություն» կոչվածը, որը մեզ թվում էր յոթ սարից ու յոթ ծովից այն կողմ, անհասանելի, անդեմ ու չտեղեկացված, Բաղրամյան 26-ում է, բայց տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այն երկրում, որի գլուխն է: Ավելին, «անգլիական նավերը», որոնք չեն կարողացել բարձրանալ Հայկական բարձրա­վանդակ, փաստորեն, հանգրվանել են այդ նույն հաս­ցեում: 

ՀԳ. Մինչ օրս ինձ մտատանջում է այն, որ Օզերովի հայտնած միտքը մոտ 40 տարի չեմ կարողանում ըմբռնել. արդոք դա նշանակու՞մ է, որ աղբամանների մեջ «քուջուջ» անող բրիտանացին, ով, անտարակույս, владеет английским языком, ինտելիգենտ է:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ