Դեպի Իջևան տանող մայրուղին լիքն է ոստիկանական մեքենաներով.տուժել է 11 ոստիկան.պատգամավոր

Դեպի Իջևան տանող մայրուղին լիքն է ոստիկանական մեքենաներով.տուժել է 11 ոստիկան.պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկությոնւններ է հայտնում Իջեւանում տիրող իրավիճակի մասին։ 

պատգամավորը մասնավորապես գրել է ՝ 

«Դեպի Իջևան տանող մայրուղին լիքն է ոստիկանական մեքենաներով։

Մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել է 11 ոստիկան։ Նրանցից մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք։

Ըստ տեղեկությունների այս պահին փակ է միջպետական ճանապարհը։ Ցուցարարները սպասում են ոստիկանապետ Վալերի 
Օսիպյանի ժամանմանը։

Իջևան հասնելուն պես կհայտնեմ նոր մանրամասներ»։

Որից րոպեներ անց կատարել է նոր գրառում, տեղեկացնելով՝ 

«Այս պահին կապի մեջ եմ Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Արման Թաթոյանի փոխանցմամբ, պաշտպանի գրասենյակը Իջևանից ստանում է ահազանգեր քաղաքացիներից։

Ցուցարարների կողմից միջպետական փակված ճանապարհի պատճառով ընտանիքները՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում հասնել իրենց բնակության վայրեր։

ՄԻՊ-ը շուտով հանդես կգա հայտարարությամբ»։