Չեմ բացառում՝ լինեն մարդիկ, ովքեր դատարանում կասեն՝ Միրզոյանի հետ պլան են քաշել

Չեմ բացառում՝ լինեն մարդիկ, ովքեր դատարանում կասեն՝ Միրզոյանի հետ պլան են քաշել

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին՝ պահանջելով վիրավորանքի եւ զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։

Հիշեցնենք, որ Սամսոնյանը գրել էր, թե ԱԺ նախագահն իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու էր գնացել եւ 290 հազար դրամ հաշիվ փակել: Արարատ Միրզոյանը համարում է, որ Սամսոնյանն իրեն  անվանել է  «պլանքյաշ»:

Նարեկ Սամսոնյանը «Հրապարակի» -ի հետ զրույցում ասաց, որ Արարատ Միրզոյանին չի անվանել «պլանքյաշ», ասել է՝ կդառնա «պլանքյաշ»:

«Արարատ Միրզոյանը ինչ-որ ձևով փորձում է վրեժ լուծել կամ լռեցնել հետագայում խոսելու իմ իրավունքը և նման քայլի է դիմել։ Ես չեմ բացառում, որ լինեն մարդիկ, ովքեր դատարանում կասեն, որ Արարատ Միրզոյանի հետ պլան են քաշել։ Չեմ բացառում»:

Նաև Նարեկ Սամսոնյանը մի հետաքրքիր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում։ Այն, որ դատական հայցի մասին ծանուցվել է «Հայկական ժամանակից» ։ «Հայաստանում, փաստորեն, հայտնվել է ծանուցում տվող նոր մարմին՝ «Հայկական ժամանակը» , ես որևէ դատական ծանուցում չեմ ստացել, ինձ ծանուցել է ՀԺ-ն։ Այսինքն՝ «Հայկական ժամանակը» դարձել է մերօրյա «Պրավդան», որից, երբ փաստորեն, պետության, պետական իշխանության ներկայացուցիչների կողմից փորձ է արվում լռեցնել ազատ խոսքը, ստանում ենք ծանուցում։ Իրենք գրել էին, որ Datalex-ից են վերցնում, բայց կարծում եմ՝ իրենք սպասում էին՝ երբ Datalex-ում կլինի, որ հրապարակեն։ Իրենք լավ էլ գիտեին, որ լինելու է»։ 

 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահը ամփոփելով՝ ասաց, որ երբևէ չի տրտնջացել քաղաքական հետապնդումներից, երբեք դրա մասին, ենթարկվելու դեպքում, չի գոռացել, ինչպես Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ։« Ես պատվով ընդունում եմ մարտահրավերը։ Սա փորձ է՝ լռեցնելու իմ ազատ խոսքի իրավունքը»,-ասաց նա։