Շիրակի մարզպետի հարցը լուծված է

Շիրակի մարզպետի հարցը լուծված է

Վաղը կայանալիք  կառավարության նիստի օրակարգում սպասվում է,որ  հաստատվելու է Շիրակի և Տավուշի մարզպետների նշանակման հարցը։

hraparak.am-ը առաջինն էր,որ հրապարակեց Շիրակի մարզպետի հավանական թեկնածուի անունը։

Մեր տեղեկություններով իշխանությունը, երկար մտորումներից հետո, ի վերջո  կանգ է առել հենց Տիգրան Պետրոսյանի թեկնածության վրա, չնայած նրան, որ վերջին շրջանում նրա թիմակիցներին փորձեցին կրիմինալի մեջ ներքաշել: 

Խոսքը նրա մտերիմ Ղարիբ Հարությունյանի մասին է, որին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկայիս տնօրենը, որպես նախկին տնօրեն,  կոռուպցիայի մեջ է մեղադրում։ Կարծիքներ կան, որ դա արվում է հենց Տիգրան Պետրոսյանի վարկանիշը գցելու համար: Տիգրան Պետրոսյանին ընտրությունների ընթացքում իրենց ողջ ռեսուրսներով աջակցեցին քաղաքացիական ակտիվիստներ, Գյումրիում հայտնի՝ որպես հեղափոխության առաջամարտիկներ Կարեն Պետրոսյանն ու Ղարիբ Հարությունյանը:Ի դեպ, հեղափոխությունից հետո նրանց մասին նույնպես լուրեր էին պտտվում, որ հնարավոր է մարզպետ նշանակվեն:

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային պատգամավոր էր առաջադրվել եւ մոտ 5000 ձայն էր հավաքել: Նա գիտությունների թեկնածու է, քաղակտիվիստ, անկուսակցական եւ քաղաքում հարգված անձնավորություն է: Տեղի կուսակցությունը հակված է հենց նրա թեկնածությանը: