Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 5-ի ցերեկը, 6-7-ը, և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է թույլ անձրև: