Հայտնի է Մասիմիլիանո Ալեգրիի փոխարինողը

Հայտնի է Մասիմիլիանո Ալեգրիի փոխարինողը

Թուրինյան «Յուվենտուսը» պայմանագիր կկնքի Խոսեպ Գվարդիոլայի հետ, ակումբը մարզելու համար։ Նա կփոխարինի Մասիմիլիանո Ալեգրիին։ Նշենք, որ Գվարդիոլան հանդիսանում է «Մանչեսթեր սիթիի» գլխավոր մարզիչը։ Radio CRC-ի հետ զրույցում Il Giornale-ի լրագրող Լուիջի Գուելպան մասնավորապես ասել է հետեւյալը․ «Ինձ հայտնի է դարձել, որ Պեպ Գվարդիոլան արդեն բանավոր համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ քառամյա պայմանագիր կնքելու հարցում։ Դա մի ինֆորմացիա է, որը ստացել եմ նույն աղբյուրից, ով նաեւ ասել էր, որ Ռոնալդուն տեղափոխվում է «Յուվենտուս»»։ Միաժամանակ նաեւ հայտնի է դարձել, որ «ծեր սինյորայի» ավագ մարզիչը այս սեզոնի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։