Թրամփի ավտոշարասյունը հազիվ խուսափել է վթարից

Թրամփի ավտոշարասյունը հազիվ խուսափել է վթարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը հազիվ է խուսափել ավտովթարից Ալաբամա նահանգում։ Ականատեսները նկատել են կադրեր այդ միջադեպից, որտեղ երեւում է գրեթե վթարային վիճակը, երբ ավտոշարասյան մեքենաներից մեկը հանդիպակաց եկող մեքենայից խույս տալու համար հարվածում է ճանապարհային կողային արգելապատնեշին։

Միջադեպի հետեւանքով կան տուժածներ, թե ոչ՝ հայտնի չէ։ Հայտնի է, որ նախագահ Թրամփն իր տիկնոջ հետ մեկնել է Ալաբամայի այն բնակիչների հետ հանդիպման, որոնք տուժել էին պտտահողմի հետեւանքով։