Մեսսի հետ նոր պայմանագիր կկքնեն

Մեսսի հետ նոր պայմանագիր կկքնեն

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին նոր պայմանագիր կնքելու առաջարկ անել։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ հրապարակման, այն տեւելու է մինչեւ 2023 թվականը, եթե կնքվի։ Գործող պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականին։ Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնային» միացել է 2004 թվականից։ Ներկա սեզոնին Մեսսին հանդես է եկել 24 հանդիպումում Իսպանիայի առաջնության, որոնց ընթացքում խփել   է 25 գոլ։ Հիշեցնենք, որ Լա Լիգայում «Բարսելոնան» գրավում է առաջին տեղը։