Այծը դարձել է պատվավոր քաղաքապետ ԱՄՆ-ում

Այծը դարձել է պատվավոր քաղաքապետ ԱՄՆ-ում

ԱՄՆ Ֆերհեյվեն քաղաքում, որը գտնվում է Վերմոնթ նահանգում, նոր քաղաքապետ է հայտնվել։ Այս մասին հայտնում է Fox news-ը։ Երեք տարեկան Լինքոլն անունով նուբիական այծը դարձել է Ֆերհեյվենի քաղաքապետ։ Ընտրությանը մասնակցել է 13 կենդանի։ Նա 53 ձայնով առաջ է անցել իր տասներկու մրցակիցներից, ներառյալ Քրիսթել անունով շնից։ «Քաղաքապետ կենդանու ընտրությունը միայն ուրախ ժամանց չէ,- հայտարարել է քաղաքային իշխանության ներկայացուցիչ Ջո Հանթերը,- այլ փորձ քաղաքի բնակիչներին ներգրավել քաղաքական պրոցեսներին»։ Ողջ տարին Լինքոլն այծը մասնակցելու է քաղաքային միջոցառումներին։ Իսկ բոլոր դրամակն միջոցները, որոնք նրա հետ կապված կհոսեն քաղաքային բյուջե, կծախսվի քաղաքում մանկական հրապարակների կառուցման վրա։