Մոտ 100 ձկնորս արգելափակվել էր սառցաշերտի վրա

Մոտ 100 ձկնորս արգելափակվել էր սառցաշերտի վրա

Ռուսաստանում փրկարարները Ֆիննական ծոցում մոտ 100 ձկնորսի են տարհանել սառցաշերտի վրայից, որոնք արգելափակվել էին եւ չէին կարող հետ վերադառնալ դեպի ցամաք։ Դեպքը տեսի է ունեցել Սանկտ Պետերբուրգի վարչական տարածքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԱԻՆ-ին։ Փրկարարներն ասել են, որ Պետերբուրգում սկսված ուժգին քամին որը նույնիսկ փոթորիկի էր վերածվել, նպաստել է, որպեսզի սառույցի շերտը, որի վրա գտնվել են ձկնորսները սկսի քայքայվել, ինչով պայմանավորված էլ փրկարարական օպերացիան իրականացվել է հատուկ միջոցների կիրառումով։