Խաբել է միայնակ մոսկվացի կանանց՝ կողոպտելով ընդհանուր առմամբ 25 միլիոն ռուբլի

Խաբել է միայնակ մոսկվացի կանանց՝ կողոպտելով ընդհանուր առմամբ 25 միլիոն ռուբլի

Համացանցային խարդախը խաբել է մոսկվացի միայնակ կանանց՝ կողոպտելով ընդհանուր առմամբ՝ 25 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտնում է «Известия» պարբերականը․ վկայակոչելով ՌԴ ՆԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։ Ըստ իրավապահների փոխանցած տեղեկության, տղամարդը իր «զոհերի» հետ ծանոթացել է ծանոթությունների անվճար կայքում, նրանց հետ նամակագրական կապ հաստատել կեղծանվան ներքո։

Որոշ ժամանակ անց, առաջարկել է այդ կանանց ապրել միասին եւ ամուսնանալ օրինական կերպով։ Դրանից հետո՝ խնդրել է, որ իր անունով վարկ վերցնեն՝ համատեղ բիզնես ստեղծելու համար։ Անհրաժեշտ գումարը ստանալուց հետո՝ դադարեցրել է կապը։ Իր թիրախներից մեկին եւ նրա ազգականներին ընդհանրապես սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել։ Իրավապահները պարզել են, որ խարդախի գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ կողոպտվել է տարբեր կանանցից քսանհինգ միլիոն ռուբլի գումար՝ տասը հանցադրվագով։ Քրեական գործն արդեն հաստատվել է դատախազի կողմից եւ սկսվել է քննություն։