Էս թշնամին չունի ոչ մի մարդկային սկզբունք

Էս թշնամին չունի ոչ մի մարդկային սկզբունք

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է․

«... արթնանում ես քաղաքի լռությունից, եթե իհարկե հաջողել ես քնել..., իսկ Ստեփանակերտում ու Շուշիում` ամբողջ գիշեր ռմբակոծություն, հրետակոծություն... Երեկ`օդային տագնապ Կապանում և թշնամական Աթս- ների խոցում...
իսկ Երևանում քեզ արթնացնում է լռությունը. ծանր, մաշող խեղող: Էսպես խեղված ամեն օր աչքդ բացում ես հույսով, որ կասեն վերջ, որ էրիտասարդներդ`մնացած... կվերադառնան..., որ քաղաքներում օրը կսկսվի մանուկների բակային բարձրաձայն խաղերով ու կավարտվի հիմար, կենցաղային հոգսերով, ոչ թե հերոսների լուռ հուղարկավորությամբ, կամ ամեն նոր մահի հերոսացմամբ..., որ արդարացնենք: Մահը արդարացում չունի... Մահվան միակ արդարացումը Կյանքն է... ուրեմն պիտի փորձենք ապրել, բայց էսքանից հետո ապրե՞լ կլինի...
Ամեն օր` ականջս ձայնի, արդեն ապասում եմ, որ մի օր մեր քաղաքը կդառնա թիրախ: Էս թշնամին չունի ոչ մի մարդկային սկզբունք.նրա թիրախը խաղաղ բնակչությունն է, մշակույթն ու հավատքը, նա գող է. գրագող է, երաժշտության ու մշակույթի գող է, Երկրի ու Հավատքի գող է, անկիրթ ու բարբարոս է. ընթեռնելի բարբարոս:
Հարվածելուց առաջ տարածում է ամբողջական մեծ փաթեթ` ապատեղեկատվության,ու առանց շունչ քաշելու հարվածում: Մի քանի ուղղությամբ. հետո գոռում աշխարհի վրա, թե ինձ խփեցին, իսկ արանքում հասցնում կաթեցնել բոլորին նրանց «հասանելիք» նավթը կամ մեր արյունը. կաթիլ առ կաթիլ:
Բարբարոս:
Աշխարը ճեղքվեր ու վերցներ նրանց իր խորխորատը...,
Աշխարհը ճեղքվեր ու էդ աշխարհին վերցներ իր խորխորատը. ծախված, սատանային ու փողին ծախված, սուտ քարոզներով ուղեղներ կերած ու սուտ, իբր մարդկային արժեքներով ՄԱՐԴՈՒն բռնաբարած ու խեղած «աշխարհը»:
Մենք կանցնենք... արդեն պարզ է, որ ԱՄԵՆ ԳՆՈՎ..., բայց հաստատ էս պատերազմը չի մարսի աշխարհը... ու հաստատից հաստատ`էլ երբեք նույնը չի լինի ոչինչ, ու մանավանդ էս ոչուփուչ աշխարհը.. երբեք!
Դարձրին մեզ մահվան առաքյալ, երբ կարող էին լինել Կյանքի խորհրդանիշ...
Թող Աստված ամուր պահի Պաշտպանի կամքն ու ոգին, որ չմաշվեն, չթուլանան..., որ #հետգան:
2020.(ՆՀ)»։