Կնքել է սենյակը, ոստիկան կանգնեցրել և թույլ չի տվել դատավորին մտնել աշխատասենյակ

Կնքել է սենյակը, ոստիկան կանգնեցրել և թույլ չի տվել դատավորին մտնել աշխատասենյակ

«Դավիթ Գրիգորյանի՝ որպես դատավոր, աշխատանքային գործունեության ընթացքում իր աշխատասենյակում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, և դրանք սկսվել են առանց նրա գիտության և առանց նրա համաձայնության, մինչդեռ օրենսդրությունը ուղղակի պահանջ է ներկայացնում ,որ դատավորին և ԲԴԽ-ին առնվազն մեկ օր առաջ  համապատասխան գործողություն իրականացնող պաշտոնատար անձը իրազեկեր, տվյալ պարագայում հսկող դատախազը»,- այս մասին այսօր հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին ՀՔԾ-ն քննչական գործողություններ էր կատարել դատավորի աշխատասենյակում։ Նշենք նաև, որ Գրիգորյանը այն դատավորն է, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց․

«Դատավորը նման իրազեկում չի ստացել, հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, նրա աշխատասենյակ է ներկայացել ՀՔԾ հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչ Խորեն Մեջլումյանը և առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա փորձել է կատարել համապատասխան քննչական գործողություն։ Վերջինս արգելել է դատավորի մասնակցությունը տվյալ գործողությանը։ Նույնիսկ այն առարկություններից հետո, որ առգրավման կանոնների համաձայն՝ այդ գործողությունները անպայման իրականացվի դատավորի մասնակցությամբ, քննիչը մասնակից է դարձրել տվյալ դատարանի այլ աշխատակցի, առրավել է տվյալ աշխատասենյակում գտնվող և դատարանի այլ համակարգիչներ, դրանից հետո քննիչը կնքել է դատավորի աշխատասենյակի դուռը։ Սա ունի շատ լուրջ իրավական հետևանքներ, քանի որ առանց դատարանի որոշման, այն ինչ սահմանված է ՀՀ Սամանադրության 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուղղակի պահանջն է, որ միայն դատարանի որոշման է հնարավոր նման դեպքերը, կնիքը հսկելու նկատառումներով ոստիկան է կանգնեցվել աշխատասենյակի դիմաց և թույլ չի տրվել դատավորին մուտք գործել տվյալ աշխատասենյակ»,- նշեց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ քննիչը ունեցել է 2 սենյակ խուզարկելու իրավունք, սակայն խուզարկել է նաև երրորդը, ուստի այնտեղից առգրավված փաստաթղթերը և կրիչները անօրինական ճանապարհով են առգրավվել․

«Մենք պահանջել ենք, որ մեզ ներկայացնեն դատարանի համապատասխան որոշումը, իսկ դրա բացակայության պայմաններում թույլ տալ, որ դատավորը մուտք գործի իր աշխատասենյակ, ոստիկանները արգելել են , դատարանի որոշում դատարանին չի ներկայացվել, դրանից հետո ներկայացել է քննիչը և ցանկացել է խուզարկության գործողություն կատարել։ Կրկին նա պահանջել է դատավորին հեռանալ, քանի որ նա չի մասնակցելու այդ խուզարկությանը։ Մենք առարկել ենք, ասեն ենք, որ աշխատասենյակի բանալին գտնվում է դատավորի մոտ, հետևաբար այն չենք ներկայացնի, եթե օրենքի խախտմամաբ պետք է դատավորին մերժեն։ Դրանից հետո քննիչը մոտ կես ժամ ինչ-որ անձանց հետ խորհրդակցեց, վերադարձավ ու ասաց, որ դատավորին թույլ տան մասնակցել գործողությանը, սակայն փաստաբանին՝ ոչ։ Մենք  պահանջել ենք, որ այդ բոլոր հանգամանքները արձանագրվի։ Քննիչը կատարել է գործողություննեը՝ դատարանի որոշման հիման վրա, դատարանը թույլ է տվել խուզարկել 2 աշխատասենյակ, դա նշված է դատարանի որոշման մեջ՝ դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում, այնինչ քննիչը նաև կատարել է 3-րդ աշխատասենյակի խուզարկություն առանց դատարանի որոշման՝ նիստերի քարտուղարի և գործավարի աշխատասենյակներում։ հատկանշական է, որ կրիչներն ու փաստաթղթերը, ըստ արձանագրության, ավելի շատ առգրավել են հենց այդ աշխատասենյակից, այսինքն՝ անօրինական»։