Հայտնաբերվել է «սեւ բորբոսով» վարակման եւս 40 հազար դեպք

Հայտնաբերվել է «սեւ բորբոսով» վարակման եւս 40 հազար դեպք

Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում հայտնաբերվել է «սեւ բորբոսով» վարակման եւս 40 հազար դեպք, որոնցից 3 հազարը մահվան ելք է ունեցել։ Այս մասին հայտնում է Press Trust of India պարբերականը, վկայակոչելով Հնդկաստանի Առողջապահության նախարար Հարշ Վարդխանի հայտարարությունը։

Հայտնաբերված վարակման դեպքերից 31344-ի դեպքում ախտահարված է եղել քիթը եւ մասնակի նաեւ՝ գլխուղեղը։ Տարիքային կազմով արտահայտած՝ վարակվածների 32 տոկոսը 18-45 տարեկան են, 45 տոկոսը՝ 45-60 տարեկան եւ 24 տոկոսը՝ 60 տարեկան եւ ավելի։