Բախվել է ավտոբուսն ու բենզատարը․ կան զոհեր

Բախվել է ավտոբուսն ու բենզատարը․ կան զոհեր

Առնվազն տասնհինգ մարդ է զոհվել Պակիստանում ավտոբուսի եւ բենզատարի բախման հետեւանքով։ Ողբերգական վթարը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգում։ Այս մասին հայտնում է Express Tribune-ը։ Ըստ վերջին հայտնի տեղեկությունները, բախումից հետո հրդեհ է բռնկվել։ Ավտոբուսի բոլոր ուղեւորները զոհվել են։ Ներկայումս իրականացվում է զոհերի ինքնության նույնականացումը։ Ոստիկանությունը սկսել է քննություն, պարզելու համար վթարի պատճառները։