Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այյսօր Երևանի ընդհանուր իրվասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանական խմբի միջնորդության քննության հերթական նիստը։

Դատարանը որոշում կայացրեց հետաձգել նիստը՝ Գրիգորյանի առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը ուսումնասիրելու նպատակով։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 12-ին՝ ժամը 12-ին։