Միհրան Հակոբյանն ազատ կարձակվի

Միհրան Հակոբյանն ազատ կարձակվի

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է Միհրան Հակոբյանին ձերբակալելու մասին որոշման դեմ պաշտպանի բողոքը ու ոչ իրավաչափ ճանաչել Հակոբյանի ձերբակալությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հակոբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու համար։

Բողոքի ակցիաներ կազմակերպելու համար քրեական գործեր են հարուցվել թե քննչական կոմիտեում եւ թե ՀՔԾ-ում: