Նարեկ Մալյանն ապօրինաբար ազատազրկված է արդեն 159 օր․ փաստաբան

Նարեկ Մալյանն ապօրինաբար ազատազրկված է արդեն 159 օր․ փաստաբան

Վաղը, փետրվարի 28-ին, ժամը 16:00-ին, Երևանի քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ս.Գզոգյանի նախագահությամբ կշարունակվի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Օրակարգում՝ Ն.Մալյանի հարցաքննության փորձ, ապացույցների անթույլատրելիության միջնորդության մերժում,  նոր ապացույցներ պահանջելու միջնորդության մերժում և այլ հնարավոր իրավախախտումներ: 

Նիստը դռնբաց է, մուտքը՝ անվճար:

Հ.Գ. Եթե ավելի լուրջ, ինչն այս խայտառակ քաղաքական հետապնդման պայմաններում բավականին դժվար է, ապա հիշեցնեմ, որ Ն.Մալյանը ենթարկվում է բացահայտ ապօրինի քաղաքական հետապնդման՝ Արցախը հանձնելու համար այս իշխանություններին սուր քննադատելու համար:

Հ.Հ.Գ. Հիշեցնեմ, որ Ն.Մալյանը ապօրինաբար ազատազրկված է արդեն 159 օր:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան