Միհրան Պողոսյանը չի հանձնվի հայ իրավապահներին. ՌԴ-ն նրան քաղաքական ապաստան է տվել

Միհրան Պողոսյանը չի հանձնվի հայ իրավապահներին. ՌԴ-ն նրան քաղաքական ապաստան է տվել

Մեր տեղեկություններով Ռուսաստանը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը եւ նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան է տվել։ Այսինքն՝ սա ենթադրում է, որ նա հայ իրավապահներին չի հանձնվի։

Հիշեցնենք, որ Միհրան Պոսոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: