Փաշինյանը Չինաստանում խոսում էր ռուսերեն

Փաշինյանը Չինաստանում խոսում էր ռուսերեն

Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը վայելում են չինական ցնցող հյուրասիրությունը, Չինաստան այցի շրջանակներում մի փոքրիկ դիտարկում գրավել է հասարակության ուշադրությունը: Փաշինյանը Պեկինում խոսել է ռուսերեն: Հաշվի առնելով ռուսերենի նրա իմացության հետ կապված վերջին միջադեպը` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ կատակը, գոնե ակնկալելի էր, որ Փաշինյանն այս անգամ, գոնե, թարգմանչի օգնությամբ կհաղորդակցվի: Սակայն ինչպես կարելի է հասկանալ, Հայաստանի վարչապետը որոշել է կրկին հաղորդակցվել ռուսերենով, չօգտվելով օրինակ չինարենի թարգմանչի ծառայություններից, եթե իհարկե նման թարգմանիչ իր տրամադրության տակ եղել է: Չինաստանը, անկախ ամեն ինչից կոմունիստական երկիր է: Այդ երկրի վերնախավում ռուսերենը ընդունված ու հարգի լեզու է, ու հիմնականում վերջինիս բարձրաշխարհիկ չինացիները տիրապետում են: Թերեւս սրանով կարելի է բացատրել այն, որ չինացիների համար լիովին հարմարավետ վիճակ էր այն, որ Հայաստանի վարչապետը խոսեց իրենց հետ ռուսերենով: