Զբոսաշրջիկը Վենետիկում հարվածել է մակույկավարին

Զբոսաշրջիկը Վենետիկում հարվածել է մակույկավարին

Վենետիկում զբոսաշրջիկը հարվածել է մակույկավարին այն բանի համար, որ նա թույլ չի տվել նավակում սելֆի անել։ Այս մասին հայտնում է The Local-ը։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, Բարետերի կամրջի մոտ։ Տուրիստը եղել է հարավ-ամերիկացի։ Զբոսաշրջիկը ցանկացել է սելֆի անել ու բարձրացել է մակույկի տախտակամած, իսկ երբ մակույկավարը խնդրել է հեռանալ, հարվածել է նրան։ Սկսվել է ծեծկռտոց։