Ճղրտած շալվարներից ու եվրոպական հայացքներից ՀՀ անվտանգությունը չի շահելու

 Ճղրտած շալվարներից ու եվրոպական հայացքներից ՀՀ անվտանգությունը չի շահելու

Այսօր բոլոր առումներով անվտանգությունը օրակարգի առաջին հարցն է։ Անվտանգությունը, որպես կանոն, ազգային ուժերի առաքելությունն է։ Ինչքան էլ, որ լավ լիբերալներ, սոցիալիստներ լինեն, ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու։

Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, «Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նշենք, նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Հայաստանի Հանրապետության  անվտանգությունը պետք է կառուցված լինի ներքին ռեսուրսների վրա։ Ազգային օրակարգը և ազգային պրոֆեսիոնալ իշխանությունն այն հիմնական հենքն է, որը հնարավորություն է տալու ստեղծել Հայաստանի համար նոր տեսլական»,- ասել է նա։