Զինադադարից մեկ ժամ չանցած Իսրայելը խախտել է այն․ աղբյուր

Զինադադարից մեկ ժամ չանցած Իսրայելը խախտել է այն․ աղբյուր

Գազայի հատվածում հրադադարը խախտվել է, հայտնել է արաբական Al Mayadeen հեռուստաալիքը։ 
Նշվում է, որ Իսրայելը գնդակոծում է պաղեստինյան Ռաֆահ քաղաքից դեպի արեւելք ընկած թիրախները։

«[Իսրայելը] անընդհատ ինտենսիվ կրակ է արձակում Ռաֆահ քաղաքից դեպի արևելք»,- հայտնել է Al Mayadeen-ը՝ հղում անելով Ռաֆահի մամուլի ծառայության աղբյուրին։ 

Հատկանշական է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև զինադադարի մեկնարկից մեկ ժամ էլ չի անցել։ 
Սակայն Իսրայելի պաշտպանության ուժերը չեն հաստատել իրենց վերագրվող հարձակումը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Գազայի հատվածում հրադադար է հայտարարվել: Դրա շրջանակներում կողմերը պայմանավորվել են փոխանակել պատանդներին։