Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը՝ Ժիրինովսկու վիճակի մասին 

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը՝ Ժիրինովսկու վիճակի մասին 

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը եւս հերքել է Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին լուրերը։ Նախարարության մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստիին» փոխանցել են, որ ներկայումս նրան ցուցաբերվում է ամբողջ բժշկական օգնությունը, որը նախատեսված է այն վիճակի համար, որում գտնվում է Ժիրինովկսին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօր 10։45-ին կյանքի 76-րդ տարում մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին։