Մոուրինյոն խոսել է «ՄՅՈՒ»-ում տիրող իրավիճակի մասին

Մոուրինյոն խոսել է «ՄՅՈՒ»-ում տիրող իրավիճակի մասին

«Ես այն մարդը չեմ, ով պետք է պատասխանի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եղած խնդիրներին առնչվող հարցերին»։- Այս մասին հայտարարել է հայտնի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, անդրադառնալով անգլիական ֆուտբոլային ակումբի հետ կապված վերջին զարգացումներին։ Մոուրինյոն ասել է, որ արդարացի է եղել իրեն թոշակի ուղարկելը, քանի որ ինքը որպես մարզիչ պատասխանատու է եղել թիմի արդյունքների համար։ Այդուհանդերձ, նա նկատել է, որ թիմը հիմա շատ ավելի վատ վիճակում է, քան իր օրոք էր։ «Մարդիկ կարծում են, թե ես վայելում եմ այդ վիճակը, սակայն այդպես չէ։ Ինձ դա դուր չի գալիս»,- ասել է պորտուգալացի մասնագետը։