Ադրբեջանի ԱԳՆ կայքում նույնպես տեղ է գտել հումանիտար զինադադարի մասին հայտարարությունը

Ադրբեջանի  ԱԳՆ կայքում նույնպես տեղ է գտել հումանիտար զինադադարի մասին հայտարարությունը

Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ կայքում նույնպես տեղ է գտել հումանիտար զինադադարի մասին հայտարարությունը։ 

«Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը պայմանավորվել են  հումանիտար հրադադարի մասին՝ հոկտեմբերի 18-ին տեղի ժամանակով 00։00-ից սկսած»,- նշված է հայտարարության մեջ։

Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի՝ այս որոշումը հիմնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրներ՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների 2020 թ. Հոկտեմբերի 1-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2020 թ. Հոկտեմբերի 5-ի հայտարարությունների վրա և ընդունվել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան։