Վահե Մելոյանը՝ հացադուլի մեջ է արդեն 115 օր

Վահե Մելոյանը՝ հացադուլի մեջ է արդեն 115 օր

Տեղեկացրել էինք, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն երկու օր առաջ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»՝ ստանալով դատապարտյալներից ահազանգեր իրենց հիվանդությունների և կալանքը կրելու անհամատեղելիության հետ կապված և որ այնտեղ արդեն 112 օր հացադուլի մեջ է գտնվում Վահե Մելոյանը, ով  միայն մեկ բան է ասում, որ ինքն անմեղ է։ 

Այսօր արդեն նրա հացադուլի 115-րդ օրն է և Վահեն չի դադարեցրել հացադուլը։

ՔԿՀ մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ Վահեն ունի պարզ գիտակցություն։ Նրա խոսքով՝ այս ընթացքում  Վահեին պարբերաբար այցելում են դատախազներ, պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից,  ՔԿՀ սոցիալ հոգեբանները, բժիշկները նրան հորդորելով դուրս գալ հացադուլից, սակայն կալանավորը շարունակում է հացադուլը՝ բողոքելով իր քրեական գործից։

Վահեն մեկ անգամ՝ ապրիլի 30-ից ևս 50 օրով հացադուլ էր իրականացրել, որը դադարեցրել էր հունիսի 19-ին։